Նիկոլ Փաշինյանը քննադատում է ռուսական զենքը՝ արդարացնելու համար հայկական բանակի անպատրաստությունը. ռուս ռազմական փորձագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում է ռուսական զենքը ՝ արդարացնելու համար հայկական բանակի անպատրաստությունը Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ժամանակ, ասել է ռազմական փորձագետ, ռազմական գիտությունների դոկտոր (Ռուսաստան) Կոնստանտին Սիվկովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

«Նա մեղադրվում է Ադրբեջանի հետ ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ բանակի նախապատրաստումը չապահովելու համար: Դա ճիշտ է: Այս պայմաններում նա փորձում է ազատվել մեղքից և մեղադրել Ռուսաստանին իբր ոչ անթերի զենքի համակարգեր մատակարարելու մեջ», – ասել է Սիվկովը:

Նա չբացառեց, որ ապագայում հնարավոր կլինի լսել հայ պաշտոնյաների քննադատությունը ռուսական զենքի այլ համակարգերի հասցեին:

Հայաստանի ղեկավարի խոսքերը, որ «հրթիռը պայթել է 10%-ով», Սիվկովն առաջարկել է մեկնաբանել որպես հրթիռների կատարողականի 10%: Այսինքն, օրինակ, տաս հրթիռ է բաց թողնվել և դրանցից միայն մեկն է պայթել:

Սակայն, այս պարագայում, Ադրբեջանը չէր զլանա աշխարհին ցույց տալ այն հրթիռները, որոնք չեն գործել, վստահ է փորձագետը:

«« Տոչկա-Ու» և «Էլբրուս» հրթիռների բոլոր արձակումները գրանցվել են ադրբեջանական կողմից և մանրամասն լուսաբանվել են լրատվամիջոցներում: Եթե գոնե մեկ հրթիռ ընկներ և չպայթեր, դա կդառնար շատ բուռն քննարկումների առարկա», – ավելացրեց ռազմական գիտությունների դոկտորը:

Նրա կարծիքով, ռուսական զենքի վրա «թքելու» մեկ այլ պատճառը, նրա կարծիքով, կարող է լինել արևմտյան քաղաքական գործիչների աչքում «բարձրանալու» փորձը: Սիվկովը նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Արևմուտքը «մեծապես կորցրեց իր ազդեցությունն այս տարածաշրջանում»:

1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, հայտարարել է․

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,-նշել է նա:

Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»:

«80-ականների զե՞նք էր գուցե»,-նշել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել