Азимут ավիաընկերությունը փետրվարի 26-ից կվերսկսի թռիչքները Սոչիից Երևան, նշվում է փոխադրողի կայքում։
Թռիչքները կիրականացվեն ամեն շաբաթ ուրբաթ օրը՝ ըստ հետևյալ ժամանակացույցի. մեկնումը Սոչիից 19:20, ժամանումը Երևան 21:30, մեկնում հակառակ ուղղությամբ 22:25, ժամանում Սոչի 22:25: Յուրաքանչյուր օդանավակայանի համար նշվում է տեղական ժամանակը:
Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է փետրվարի 15-ից վերսկսել կանոնավոր թռիչքները դեպի Երեւան, որոնք դադարեցվել էին անցյալ տարվա գարնանը COVID-19 համաճարակի պատճառով:
Փետրվարին Азимут-ը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Երևան Կրասնոդարից։
Անցյալ տարվա վերջին ավիաընկերությունը վերսկսեց չարտերային (միայն ուղևորների որոշակի կատեգորիաների համար) թռիչքները Ուֆայից դեպի Հայաստանի մայրաքաղաք: