Հոլանդիայի Հյուսիսային Բրաբանտ նահանգի Սինտ-Ուդենրոդե թռչնաբուծական ֆաբրիկայում գրանցվել են թռչնագրիպի դեպքեր, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Նիդեռլանդների գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ սա հավանաբար թռչնագրիպի խիստ ախտածին տեսակ է:
«Ձեռնարկությունից 1 կմ շառավիղ այն կողմ կա ևս երկու թռչնաբուծական ֆերմա։ Վարակված թռչնաբուծարանում կա շուրջ 35 հազար թռչուն, իսկ մյուս երկու տնտեսություններում պահվում են համապատասխանաբար 49,920 և 47,000 հավեր», – ասել են նախարարությունից:
Նախարարությունը շեշտել է, որ թռչնաֆաբրիկայի և երկու տնտեսությունների բոլոր հավերը ոչնչացվելու են ՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել են Սինտ-Ուդենրոդեում թռչնաֆաբրիկայի շրջակայքում գտնվող 10 կիլոմետրանոց գոտում թռչնամիս տեղափոխելու արգելքի մասին: