Սամվելը 1․5 ամսվա զինծառայող էր, ռմբակոծության ժամանակ վիրավորներին օգնելիս է եղել, ցավոք՝ զոհվել

Արցախյան պատերազմում զոհված Սամվել Խաչատրյանը բանակ է զորակոչվել օգոստոսի 13-ին: 1,5 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը:

«Միշտ դեմ եմ եղել, գտնում էի, որ պիտի ծառայի այն մարդն, ով սիրում է այդ գործը, առաջարկել ենք Սամվելին գնալ երկիրց, ասաց՝ ոչ 2 տարի է կծառայեմ, փախած չեմ լինի»,- պատմում է Սամվելի մայրը՝ Մարիաննա Խուրշուդյանը:

«Կյանքը սիրող էր, ամեն ինչից տոն էր դարձնում ամեն վայրկյանը ու իր սերը, որ փոխանցվում էր միշտ զգում էինք»,- պատմում է ընկերը՝ Մելինե Մալխասյանը:

Մայրը վերջին անգամ Սամվելի հետ խոսել է հոկտեմբերի 10-ին. «Զանգեց առավոտյան, բոլորիս հետ այդ օրը խոսեց, 11-ին էլ լուր չունեինք իրենից, հոկտեմբերի 12-ին լուրը հասավ, մեր համար պատերազմն այդ օրն ավարտվեց»,-ասում է մայրը:

Սամվելի զինակից ընկերը, ով վերջին օրը նրա հետ է եղել պատմել է ծնողներին, որ օգնում էին վիրավորներին, երկրորդ ռմբակոծության ժամանակ Սամվելը չէր հասցրել մտնել թաքստոց, վիրավորում է ստացել թիկունքից:

«Ես իսկապես երջանիկ եմ, կապ չունի, որ պատերազմն իր կանոնները մտցրեց այս ամեն ինչում, բայց ես շատ երջանիկ ու հպարտ մարդ եմ, որովհետև ես Սամվել եմ ունեցել»,-ասում է մայրը:

Սամվել Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել