2020 թ.-ի նոյեմբերի 23-ից վնասազերծվել է 24 453 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծող ընկերության անձնակազմը աշխատանքներ է իրականացրել Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրի տարածքում պայթուցիկ օբյեկտներից տարածքը մաքրելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

Ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթուցիկ իրեր, այդ թվում՝ 122 մմ բարձր պայթուցիկ հրետանային արկեր և տանկային զինամթերք:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված  հրաձգարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չի եղել տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պահպանելով պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ անվտանգության միջոցները:

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24453 պայթուցիկ օբյեկտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել