2011 թվականի հուլիսի 28-ից Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվում է նախկինում դատվածություն չունեցող Արտաշես Քառյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ճանաչվելով պիտանի զինվորական ծառայության համար` հրաժարվել է մեկնել ժամկետային կամ այլընտրանքային ծառայության` պատճառաբանելով իր` Եհովայի վկա լինելու փաստը:
Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղվբուրը` Իրավաբան.net