Մեկից ավելի գործատուի մոտ աշխատողներն այլևս չեն կարող դիմել «1000 դրամների» հիմնադրամին` դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները վերաբերում էին դրոշմանիշային վճարների չափերի փոփոխությանը:

Վերը նշված օրենքի 12-րդ հոդվածով ամրագրված էր նաև հետևյալ կետը,եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում էր մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ուներ դիմելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ (1000 դրամների)՝ մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Այժմ հոդվածն ամբողջությամբ փոփոխվել է և նման դրույթ սահմանված չէ, իսկ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է դրոշմանիշային վճարների դրույքաչափերի սանդղակը:

Դրոշմանիշային վճարների դրույքաչափերի սանդղակը, թե որքա՞ն գումար կվճարեք՝ ըստ ձեր աշխատավարձի չափի, կարդացեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել