ԱԺ պատգամավորները փակ քննարկում են անցկացրել` «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով

Երեկ՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարեւորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել