Վաշինգտոնում ոստիկանությունը 68 մարդու է ձերբակալել` անկարգությունների համար

Իրավապահ մարմինները Վաշինգտոնում անկարգությունների պատճառով բերման են ենթարկել 68 մարդու, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին:

Այս մասին հյատնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«68 մարդ է բերման ենթարկվել», – ասել է Քոնտին: Ձերբակալվածների թվում են 60 տղամարդ և 8 կին: Սրանք այն ձերբակալություններն են, որոնք իրականացվել են չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի առավոտյան:

Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Սենատի դահլիճ, նրանք չեն ընդունում Թրամփի պարտությունը։ Ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել Կապիտոլիումի շենքի մոտ: Իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ և շշմեցնող նռնակներ: Թրմափի կողմնակիցները շրջապատել են Կապիտոլիումը։ Անկարգությունների պատճառով Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է պարետային ժամ։

Իր հերթին, Թրամփը ցուցարարներին հորդորել է խաղաղ գործել և աջակցել ոստիկանությանը:

Թրամփը նախօրեին՝ Ջորջիայում ելույթի ժամանակ, խոստացել է Սպիտակ տունը «չտալ» Ջո Բայդենին: Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է նախագահի աթոռի համար «դժոխային ճակատամարտ» կազմակերպելու պլանների մասին, եթե դեմոկրատները «գրավեն» Սենատը և վարչակազմը:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, նախընտրական արշավում հաղթել է դեմոկրատ Բայդենը։ Նա ստացել է 306 ընտրական ձայն, Թրամփը՝ 232: Պետության հաջորդ ղեկավարը երդվելու է հունվարի 20-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել