Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք, հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Լենքֆորդը:
«Նրանք (ցուցարարները. – Խմբ.) խնդրել են մեզ մնալ ներսում», – գրել է Լենքֆորդը Twitter- ում:
Թրամփի կողմնակիցները չեն ընդունում գործող նախագահի պարտությունը։ Նշենք, որ կոնգրեսականներին տարհանել են շենքից, իսկ Թրամփի կողմնակիցները մտել են Սենատի դահլիճ:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել Կապիտոլիումի շենքի մոտ: Իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ և շշմեցնող նռնակներ: Կան վիրավորներ: Թրմափի առաջնորդի կողմնակիցները շրջապատել են Կապիտոլիումը։ Անկարգությունների պատճառով Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է պարետային ժամ։
Իր հերթին, Թրամփը ցուցարարներին հորդորել է խաղաղ գործել և աջակցել ոստիկանությանը:
Թրամփի նախօրեին, Ջորջիայում ելույթի ժամանակ, խոստացել է Սպիտակ տունը «չտալ» Ջո Բայդենին: Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է նախագահի աթոռի համար «դժոխային ճակատամարտ» կազմակերպելու պլանների մասին, եթե դեմոկրատները «գրավեն» Սենատը և վարչակազմը:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, նախընտրական արշավում հաղթել է դեմոկրատ Բայդենը։ Նա ստացել է 306 ընտրական ձայն, Թրամփը՝ 232: Պետության հաջորդ ղեկավարը երդվելու է հունվարի 20-ին: