ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի տեղահանված բնակչության հետ աշխատող հումանիտար կազմակերպություններին և կառույցներին՝
Աջակցության ծրագրերն աշխատեք ուղղել տեղահանված համայնքների այն բնակիչներին, որոնք այժմ բնակվում են Արցախում,
Զերծ մնացեք ՀՀ տարածքում այն բնակիչներին աջակցելուց, որոնց բնակավայրերը թշնամու վերահսկողության տակ չեն (բացառություն կարող են կազմել վիրավորների և զոհվածների ընտանիքները):
Վստահեցնում եմ ձեզ, որ Հին Շենում, Հաթերքում կամ Վերին Սզնեքում բնակվողներն ավելի են արժանի աջակցության, քան մինչև այսօր իրենց բնակավայրերը չվերադարձողները: Իսկ իրենց բնակավայրերը կորցրածներին այնպիսի ծրագրեր առաջարկեք, որը կխրախուսի նրանց Արցախ վերադառնալը»: