Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամանորի գիշերը դիմավորեցի Խնձորեսկի զորամասում։ Հաջորդ առավոտվանից պտտվում եմ դիրքերով, գյուղերով, շփվում սահմանապահների ու գյուղացիների հետ։
Այսօր առավոտ մամուլից իմանում եմ, որ ինչ֊որ քաշքշոցի մեջ եմ հայտնվել ու նման բաներ։ Մի արեք, պարզապես մի արեք։ Ավելի լավ կլինի՝ գաք էստեղ ծանոթանաք իրավիճակին ու ճշգրիտ տեղեկություն փոխանցեք ձեր ընթերցողներին»։