Խնդրում ենք ուշադրություն դարձնել անձնական տվյալների պաշտպանության խնդրին․ գործակալություն

Այս օրերին համացանցում տարբեր անհատներ եւ կազմակերպությունների կողմից տարբեր բարեգործական նախաձեռնություններ են իրականացվում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տուժած մեր հայրենակիցներին եւ նրանց ընտանիքներին օժանդակելու նպատակով:  Բնականաբար, նման նախաձեռնությունները հաճախ ուղեկցվում են անձնական տվյալների (երբեմն նաեւ զգայուն տվյալների (օրինակ, առողջության կամ սոցիալական վիճակի մասին եւ այլն)) մշակմամբ՝ հավաքագրմամբ, պահպանմամբ եւ այլն, երբեմն ստեղծվում են շահառուների անձնական տվյաների բազաներ։ Այս մասին հայտնում է անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

«Մարդասիրական այս կարեւոր նախաձեռնություններն իրականացնելիս այնուամենայնիվ խնդրում ենք ուշադրություն դարձնել անձնական տվյալների պաշտպանության խնդրին, չանտեսել մարդկանց անձնական տվյալների՝ հատկապես անձնական կյանքի եւ զգայուն այլ տվյալների պաշտպանության կարեւորությունը եւ

✅շահառուներից ստանալ նրանց անձնական տվյալների մշակման համաձայնությունը` Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքին համաձայն (բացառությամբ երբ տվյալների մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով),

✅համոզվել, որ տվյալները մշակվում են սահմանված նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներով, նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով եւ ժամկետվ,

✅ձեռնարկել բավարար տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ՝ անձնական տվյաների (տվյալների բազաների) պաշտպանվածությունն անօրինական միջամտությունից, այդ թվում՝ անօրինական արտահոսքից ապահովելու համար։

‼️Ինչպես նաև հիշեցնում ենք, որ կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու դեպքում նման մտադրության մասին անհրաժեշտ է համապատասխան ծանուցում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:

➡️Կենսաչափական անձնական տվյալներ են անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները

➡️Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները

✅Կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցման նմուշը կարող եք գտնել այստեղ՝ https://www.moj.am/storage/uploads/Tsanucman-nmush.pdf

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ նաև ոչ աշխատանքային ու տոնական օրերին` գրելով նամակ Գործակալության ֆեյսբուքյան էջին»,-նշված է հայտարարության մեջ։:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել