Դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ըստ «gazeta.ru» լրատվական կայքի կան ավերվածություններ, 1 զոհ և բազմաթիվ վիրավորներ:
Երկրաշարժը զգացվել է նաև Գերմանիայում, Սերբիայում, Ավստրայում, Սլովենիայում և այլ երկրներում։