Ադրբեջանի և Հայաստանի միջև այսօր տեղի ունեցած գերիների հերթական փոխանակման մասին, որի արդյունքում չորս հայ գերիներ վերադարձան հայրենիք, իսկ երկու ադրբեջանցիներ՝ Բաքու, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ասել է․
«Այսօր, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար իրականացվեց գերիների հերթական փոխանակումը: Իմ անձնական հսկողության տակ գտնվող Ռուսաստանի խաղաղապահների կատարած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել երկու ադրբեջանցիներ, և չորս հայ գերիներ վերադարձվել են «Էրեբունի»- ասել է Մուրադովը:
Նա շեշտել է, որ «ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի իրականացմանը»:
Հիշեցենք, որ այսօր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց չորս հայ գերիների հայրենիք վերադառնալու մասին՝ Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
Իսկ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 44 գերի էր վերադարձել Հայաստան: Նույն օրը 12 ադրբեջանցիներ էլ վերադարձել էին Ադրբեջան: