ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է․
«Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ դուք չեք օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:
Սակայն այլ ծրագրով դուք ստանալու եք նույնչափ դրամական աջակցություն:
Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»: