«Հենոյին կասեի կներես ու շնորհակալ եմ»․ Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագ Հենրիկ Հակոբյանը

Արցախյան պատերազմում զոհվել է Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագը՝ Հենրիկ Հակոբյանը: 

Հենրիկը նաև մարզիչ էր աշխատում. «Ինձ ինքն արդեն օգնում էր, ինքն էլ էր մարզչական աշխատանքներ կատարում, բոլորը համ սիրում ու հարգում էին իրեն, համ լսում»,- պատմում է Հենրիկի հայրը՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանը:

«Միշտ անում էր առավելագույնը, որ բոլորն իրենից գոհ լինեն և ամենակարևորը՝ ինքն իրենից գոհ լինի: Առանց իրար հաց չենք կերել ու միշտ մի կտոր հացը միասին ենք կիսել»,- ասում է Հենրիկի ընկերը՝ Ալիկ Մարտիրոսյան:

«Հենոյի պես տղերք շատ քիչ կան, եթե հնարավորություն ունենայի իր հետ խոսելու՝ պարզապես կասեի՝ կներես ու շնորհակալ եմ»,-ասում է գործընկերը՝ Լևոն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել