«Ես ինքս զինվորական լինելով դեմ էի, կյանքի մեջ առաջին անգամ հակաճառեց ինձ, դեմ գնաց։ Երբ հարցնում էին ընտանիք, թե՞ հայրենիք ասում էր՝ սկզբում հայրենիքն է»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված Ռոբերտ Հասրաթյանի մայրը՝ Ռիմա Հայրիյանը, ով 2002 թվականից ծառայում է Պաշտպանության բանակում։
«Որ նայում էի ինչքան շատ է սիրում իր գործը, անկախ ինձանից հպարտանում էի, որ իր կինն եմ, նա այդ մասնագիտությունն ունի»,- ասում է մայոր Ռոբերտ Հասրաթյանի կինը։
Ռոբերտ Հասրաթյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20-ին, զոհվել է՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։
Մանրամասները՝ տեսանյութում