Ես սպասումի նման ժամեր չէի տեսել․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքը պարալիզացված էր: Նիկոլի կեցավայրն ու կառավարության շենքը շրջափակված էին ոստիկանական հատուկ ջոկատայիններով, ԱԼՖԱ ջոկատով, ոստիկանական ուժերին տրված էր առաջին աստիճանի տագնապի ազդանշան:

Ավելի ուշ Նիկոլի կեցավայրի մոտ հայտնվեցին նաև ուղղաթիռներ:
Հայաստանն ու Սփյուռքը սրտատրոփ սպասում էր, որ գուցե մի կաթիլ արժանապատվություն պատահաբար կգտնի, կամ թիմակիցների մեջ կգտնվեն հայրենիք սիրողներ ու այլևս պարտադրաբար կստիպեն հրաժարական տալ:
Ես սպասումի նման ժամեր չէի տեսել, երբ մարդիկ իրար էին զանգում ու փորձում հասկանալ`տվե՞ց հրաժարական, թե դեռ համառում է:

Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Էդպիսի վայրագ ատելություն ես երբևէ, որևէ մեկի հանդեպ չէի տեսել:
Ու էդպիսի նյարդային սպասում, որ գնա՛, գնա՛, վերջապես գնա՛, որ էսքան մեզ անարժանապատիվ չզգանք, ես չէի տեսել:

Ես այն քիչ մարդկանցից եմ, որ վստահ պնդում եմ`ինքը իր կամքով հրաժարական չի տալու:
Դրա համար մարդկային այլ որակներ են պետք:
Բայց և պնդում եմ, որ ինքը հեռանալու է:
Միանշանակ:
Այլ տարբերակ չկա:
Իսկ կհարցնենք` էդ դեպքում ինչո՞ւ էր ողջ ոստիկանական համակարգին տրված առաջին աստիճան տագնապ:
Շատ պարզ. Արցախի ևս երկու գյուղ թուրքին հանձնելուց հետո այդ մարդը պարզապես մտածում էր, որ մարդիկ դուրս են գալու փողոց ու իրեն հարցնեն՝ է՞լ ինչ ես հանձնելու:
Ես էդ մարդուն որևէ հարց չունեմ տալու:
Ինքը ինձ համար այլևս մարկեսյան ողբերգական կերպար է, ով իր տեղը գտավ Պետրոս Գետադարձի կողքին:
Բայց մի հարց ունեմ ոստիկաններին, ԱԼՖԱ-ի տղաներին ու ոստիկանական և ԱԱԾ մյուս ստորաբաժանումներին: Տղաներ, դուք իսկապե՞ս չեք ամաչում, որ հնազանդ կատարում եք անադեկվատ հրահանգներ:
Տղաներ, որ գնում եք տուն, ո՞նց եք նայում ձեր երեխաների անմեղ աչքերին: Ես ձեզ անկեղծորեն խղճում եմ, տղաներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել