Երեկ «հպարտ և դուխով» հանձնեցին հայկական հողերից ևս մեկ հատված․ Ռուզաննա Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ-ում երկար տարիներ գործող, դեղին մամուլ հանդիսացող հայտնի թերթի նախկին աշխատակիցները, որոնք այժմ ազգային ժողովի հայտնի խմբակցության անդամներ են, երեկ «հպարտ և դուխով» հանձնեցին հայկական հողերից ևս մեկ հատված և շարունակում են ագրեսիվորեն հայհոյանքներ, սպառնալիքներ տեղալ իմ և Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջերին։

Հայաստանում երկար տարիներ գործող դեղին մամուլի հայտնի նախկին խմբագրուհի, գարշահոտ բերանով ֆեյքերդ և հայ զինվորների արյան մեջ թաթախված ձեռքերդ հեռու իմ սուրբ օջախից։
ՀԳ
Դեմքովդ հանդես եկ, տեսնեմ` ինչ ես ուզում ինձանից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել