Ռուսաստանը հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

«Մոսկվան պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը պահեն լիակատար հրադադարի ռեժիմը»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի խոսնակը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Նախորդ օրը փոխհրաձգություն է տեղի ունեցել Հադրութի շրջանում: Այն հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքն էր նոյեմբերի 10-ից ի վեր, երբ սկսվեց խաղաղապահ գործողությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի խոսնակը:

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բաքուն վերսկսել է ռազմական գործողությունները Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Իսկ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկագրում նշվել էր, որ հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքն է գրանցվել և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները 23 դիտակետերում շուրջօրյա վերահսկում են իրավիճակը՝ հետևելով հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել