Ռուս- թուրքական մոնիտորինգի կենտրոնը կստեղծվի Աղդամում․ Ալիև

«Աղդամի (Ակնա) շրջանում կստեղծվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական դիտորդական համատեղ կենտրոնը»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին:

Ընդունելությանը մասնակցել են նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Մենք արդեն գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիտորինգի կենտրոն ստեղծելու փուլում: Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը վերահսկելու է հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ, որ սա տարածաշրջանային համագործակցության շատ լավ դրսևորում է: Միևնույն ժամանակ, դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև շատ ընդունելի համագործակցության խորհրդանիշ է: Սա արդեն իրողություն է », – ասել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել