Աշխարհահռչակ հայազգի երգչուհի և դերասանուհի Շերը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու հայ ժողովրդի ներկա իրավիճակին:
«Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա չենք կարող արտահանել: Շնորհակալություն մարդկությանը»,- գրել է Շերը:
Հայազգի երգչուհին նշում է, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան, որ հզոր երկրները գողանան: Հայաստանի շրջապատված է թշնամիներով:
«Թուրքիան ոչնչացրել է 2 միլիոն հայի: Ադրբեջանը նույնպես փորձում է սպանել, և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում, որովհետև Ադրբեջանը նավթ ունի»:
Armenia Is a Small Country With No Natural Resources To Steal.Turkey tried to destroy her..Killed 2million of her Ppl. Now Azerbaijan Is Trying 2 Destroy Her.They Have”Black Gold”Men KILL 4,Or Watch OTHERS Do the Killing.Russia Wants Her Land.Bless & Protect You,Home Of My Father pic.twitter.com/CCeC44Jx6J
— Cher (@cher) December 12, 2020