Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան թվիթերյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի դեսպանությունից մեզ՝ ինձ և պատգամավոր Ջոն Ինյառիտուին, փորձում են լռեցնել, քանի որ մենք խորհրդարանում ներկայացրել ենք նրանց ագրեսիան և ջարդերը հայ ժողովրդի դեմ։ Մեզ չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ լռեցնել, մշտապես լինելու ենք հայ ժողովրդի կողքին»։
Նա նաև հրապարակել է իրենց ստացած նամակը Ադրբեջանի դեսպանատան կողմից։