Ֆրանսիան կարանտինի փոխարեն սահմանում է պարետային ժամ

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է դեկտեմբերի 15-ից երկրում պարետային ժամ մտցնելու մասին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ այն կգործի տեղական ժամանակով 20:00-ից 6:00-ն:

«Դեկտեմբերի 15-ից մենք կվերսկսենք պարետային ժամը», – նրա խոսքը մեջբերում է BFMTV- ն:

Ֆրանսիայում պարետային ժամը փոխարինելու է ներկայիս կարանտինին, իսկ Ամանորի նախաշեմին սահմանափակումների թուլացումներ չեն լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել