Պեսկովը հայտնել է, թե ով է արգելել բանջարեղենի ներկրումը Ռուսաստան Ադրբեջանից և Հայաստանից

«Ադրբեջանից և Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման արգելքը ոչ թե Կրեմլի հարցն է, այլ մասնագիտացված գերատեսչության իրավասությունը»,-  լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Բնականաբար, այդ ամենն արվում է նախարարության հետ համագործակցությամբ, և կան հստակ չափորոշիչներ, որոնցով այդ որոշումները կայացվում են: Դուք գիտեք, որ այդ որոշումները կապված են վիրուսների հետ, և համաճարակային իրավիճակում, իհարկե, դրան հատուկ ուշադրություն է դարձվում: Հետևաբար, տվյալ մասնագիտացված գերատեսչությունը Կրեմլի հետ համագործակցելու պարտականություն չունի», – նախագահի մամուլի քարտուղարի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնագիտացված գերատեսչությունը  դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրումը Ռուսաստան: Սահմանափակումները կապված են ադրբեջանական արտադրանքի շարունակական մատակարարման հետ՝ հարավամերիկյան լոլիկի ցեց և արևելյան ցեց հայտնաբերելուց հետո: Իր հերթին, դեկտեմբերի 14-ից Հայաստանի Արմավիրի մարզից արգելվում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն, այդ միջոցը ներդրվել է պեպինո խճանկարային վիրուսով ապրանքներ հայտնաբերելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել