Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «դռներ բացել» Հայաստանի համար, նրա խոսքերով ՝ Անկարան «հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, պատրաստ ենք դռներ բացել Հայաստանի առջև: Մենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունենք», – ասել է Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում կայացած ռազմական շքերթի իր ելույթում Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ», իսկ հայտարարել է, թե Երևանը, Զանգեզուրը և Սևանը ադրբեջանական հողեր են։