Այսօր ռուս փրկարարների լրացուցիչ ուժերը ժամանել են Ստեփանակերտ․ ՌԴ ԱԻՆ

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ ուժերն ու միջոցները այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամանեցին Ստեփանակերտ, դեկտեմբերի 7-ին նրանք կսկսեն կատարել մարդասիրական առաքելության խնդիրները»,- այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Ժամանել են նաև կինոլոգներ պիրոտեխնիկներ, լեռնային փրկարարներ, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներ և հոգեբաններ: Նրանց հետ ուղարկվել են նաև ավտոբուսներ, մեքենաներ և սարքավորումներ:

Միաժամանակ, որպես մարդասիրական օգնություն, Ղարաբաղ է տարվել 4 տոննա կահույք: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի ընթացքում Լեռնային Ղարաբաղում  տեղաբաշխվել է 65 տոննա օգնություն ՝ հիմնականում շինանյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել