Իսրայելի նախագահ Բինյամին Նեթանյահուն նախօրեին գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանդ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: Այս մասին հայտնում է իսրայելական «Գալեի Ցախալ» ռադիոն: «Վարչապետ Նեթանյահուն և Մոսաադի ղեկավար Յոսի Կոենը հանդիպել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն հետ»,- ասվում է ռադիոկայանի հայտարարության մեջ:
Վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը: