Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդում ծաղիկ դրեց և երթի մասնակիցների հետ արտասանեց Հայր մերը: Այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը:
Երթի մասնակիցներին էր միացել նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով ևս աղոթեց:
Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից ելք գտնելու ուղիներ պետք է փնտրել հենց վաղը:
Նա շարժվեց է դեպի Ազատության հրապարակ, իսկ ժողովրդի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը ժամը վեցին:
Աղբյուր` Իրավաբան.net