Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 17․11

Կորոնավիրուսով պայմանավորված վերջին տվյալները նոյեմբերի 17-ի դրությամբ՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 55,333,374 է։ Մահացել է 1,332,390 մարդ, բուժվել՝ 35,613,120-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 1,954,912-ի։ Բուժվել է 1,465,051 մարդ, մահացել է՝ 33,619-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 42,461-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 788,473 դեպք։ Ապաքինվել է 570,774 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 421,413 դեպք է գրանցվել, մահացել է 11,704 մարդ, բուժվել՝ 359,063-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 79,158 անձի մոտ, որից 56,894-ն ապաքինվել են, 1,005-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85,952-ի։ Մահացել է 778 մարդ, բուժվել է 68,929 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 118,870 -ի: Առողջացածների ընդհանուր թիվը 78,343 է, վիրուսից 1,811 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 11,260,662 վարակված, 247,645 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել