Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողան հայտարարել է, որ Թուրքիայում կորոնավիրուսային համաճարակի պատճառով մասնակի պարետային ժամ է սահմանվում հանգստյան օրերին, հնարավոր կլինի դուրս գալ փողոց 10։00-ից 20։00-ը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նշենք, որ Թուրքիայում 417 հազարից ավելի դեպք է գրանցվել, 11,601 մարդ է մահացել, 356 հազարից ավելի մարդ բուժվել է։