Մոսկվայում չորեքշաբթի ԼՂ հարցով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագետների հետ հանդիպում տեղի կունենա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ չորեքշաբթի Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից դիվանագետները կժամանեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումների նպատակով։

«Ռուսական կողմից հանդիպումն անցկացնելու է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Իգոր Պոպովը»,- ասել է Զախարովան։ Մոսկվայում ԼՂ հարցով դիվանագետների մասնակցությամբ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել