Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի հանդիպումից հետո երթի մասնակիցները մի փոքր հանդարտվեցին: Այժմ, հավաքվածները` հետևելով Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին, շրջանցելով Բաղրամյան պողոտան, Սարյան փողոցով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ:
Հավաքվածների մի մասը դեռևս Բաղրամյան պողոտայում է: Նրանք, չենթարկվելով ոստիկանության հայտարարությանը, նշեցին, որ պատրաստվում են մինչև լույս մնալ և նստացույց անել:
Նշենք նաև, որ բախումների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Այդ պահին նա գտնվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Իրավաբան.net-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ իրենք փորձում են ճշտել դեպքի մանրամասները, բայց ոստիկանությունը ոչինչ չի մանրամասնում:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բախման ժամանակ կոտրվել է «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի քիթը:
Մանրամասները ճշտվում են:
Լուսանկարը` news.am-ի
Աղբյուր` Իրավաբան.net