Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։
Հայրենի դատարանները հետևողականորեն ի ցույց են դնում իրենց վճռականությունը ղեկավարվել միայն օրենքով, չկատարել իշխանության պետվերը, մասնակից չլինել քաղաքական հետապնդումներին»,-նշել է նա։