Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հայտնում են․
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արեն Ավանեսյանը:
Արեն Ավանեսյանը ֆիզիկայի ապագա ուսուցիչ էր: Ծնվել էր Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Բանակ էր զորակոչվել ուսումնառության 1-ին կուրսից:
Կուրսընկերներների փոխանցմամբ՝ Արեն Ավանեսյանը բարի ու համեստ մարդ էր, հոգատար և պատրաստակամ ընկեր յուրաքանչյուր իրավիճակում:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արեն Ավանեսյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին»։