Հեռավար կրթությունը չի ենթադրում միայն համաժամանակյա դասեր տեսազանգի միջոցով․ Ժաննա Անդրեասյանը մանրամասնում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանըը ուսուցիչներին հեռավար դասընթացներն առավել հեշտ անցկացնելու համար մի շարք խորհուրդներ է տվել․

«Սիրելի ուսուցիչներ,

եթե ուզում եք ավելի հստակ պատկերացնել, թե ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը, ապա կարող եք հետևել հեռավար ուսուցման ուղեցույցին (https://drive.google.com/…/1Fqjd4Pj2kejJ9iksB4G…/view…), որից մի հատված տեղադրում եմ․

Հեռավար կրթությունը չի ենթադրում միայն համաժամանակյա դասեր տեսազանգի միջոցով: Դուք կարող եք թեմատիկ պլանով նախատեսված բովանդակությունը, իրենց ուղղորդումներով, սովորողներին տրամադրել՝

ձեր կողմից կամ այլ մասնագետի կողմից մշակված նյութի, վարժության տեսքով (նյութեր կարող եք փնտրել էլեկտրոնային նյութերի բազայից https://heravar.armedu.am/)

ձեր կողմից կամ այլ հարթակից գտած տեսադասի տեսքով (տեսադասեր կարող եք փնտրել այս էջերից e-School Armenia, ArmEdu Channel, https://heravar.armedu.am/)

Սովորողների հետ ժամանակ առ ժամանակ, ըստ

նպատակահարմարության, իրականացնել համաժամանակյա դասեր`ամփոփելու ուղարկված նյութը, տեսադասի թեման, պատասխանելու հարցերին կամ կատարելու գործնական աշխատանքներ:

Կարեւոր է նկատի ունենալ.

Խիստ կարեւոր է, որ դպրոցն ընտրի ուսումնառության կառավարման եւ բովանդակության տրամադրման համար մեկ միասնական հարթակ, որտեղ բոլոր աշակերտներն ու ուսուցիչները կունենան մեկ հարթակում

բոլոր առարկաների նյութերը:

 Համաժամանակյա հանդիպումների (վեբինարների) համար ընտրեք տեսազանգի այն միջոցը, որը հասանելի է բոլոր սովորողներին:Ցանկալի է կիրառել հենց այն տեսազանգի ձեւաչափը, որը կա ընտրված հարթակում (MS Teams-ում կամ Google classroom-ում):

Համագործակցության եւ հաղորդակցման, համատեղ աշխատանքներ իրականացնելու համար ընտրել համպատասխան առցանց հարթակ:

Ինքնաստուգում, ձեւավորող/միավորային գնահատում իրականացնելու եւ հետադարձ կապ տրամադրելու համար՝ կիրառեք առցանց հարցումներ եւ թեստեր պատրաստելու գործիքներ:

Գրավոր նյութ ստեղծելու համար օգտագործեք Google Slides կամ MS PowerPoint: Չի խրախուսվում որպես ուսումնական նյութ տեղադրել ծավալուն գրավոր տեքստեր եւ պարզապես հրահանգել դրանք կարդալ

ու ինքնուրույն սովորել:

Մի քանի ուսումնական նյութ տեղադրելուց հետո ցանկալի է, որ ուսուցիչը կազմակերպի վեբինար, որի ժամանակ կամփոփի

թեման(երը), կստուգի աշակերտների կոմղից դրանց յուրացումը

հարց/պատասխանի միջոցով, գործնական առաջադրանքներով կամ առցանց թեստային առաջադրանքներով:

Խնդրում եմ ակտիվորեն օգտագործել տեսադասերը, որ պատրաստված են և անընդհատ համալրվում են։

Ստեղծված գործիքի օգնությամբ կարող եք ընտրել դասարանը, առարկան և նշված տեսադասի միջոցով հեռավար ուսուցումը դարձնել ավելի նպատակային։ Հղումը՝ http://e-school.am/lessons

Տեղադրում եմ հասանելի տեսադասերից մեկը՝ Սասունցի Դավիթը կռվում է դևերի դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել