Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է եղբոր հուշարձանը Շուշիից տեղափոխելու կոչերին․
«Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին:
Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»: