Նոյեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը:
Զրուցակիցները քննարկեցին նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը:
Արտգործնախարարներն անդրադարձան նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցերի: