Մարդիկ չեն հասկանում, թե ինչ բան է հայրենազրկումը և թե ինչ է պատահել ու դեռ ինչ է սպասվում Հայաստանին ու Արցախին շատ մոտ ապագայում․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կեսգիշերն անց վերադարձել եմ Արցախի Բերձոր քաղաքից։

Որքան էլ մեծ է իմ անձնական վիշտը հայրենի տունս վերջնական թողնելուց ու ընտանիքիս տնանկ տեսնելուց հետո, սակայն ավելի մեծ է ցավս ու վրդովմունքս, երբ տեսնում եմ, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչ բան է հայրենազրկումը և թե ինչ է պատահել ու դեռ ինչ է սպասվում Հայաստանին ու Արցախին շատ մոտ ապագայում։ Այ սա է իրական ազգային ողբերգություն, որի ցավին ավելի դժվար է դիմանալը, քան մանկությունդ ու հայրենիքդ թշնամուն տալու դառը իրականությունը։

Ավել բան գրելու իմաստ չկա ինձ համար։ Այս պայմաններում նաև ընդհանրապես իմաստ չեմ տեսնում հանրային այս հարթակում շարունակել գրել և վերլուծել մեր հարևան պետություններում տեղի ունեցողը, քանի որ գլխավոր խնդիրը մեր մեջ է։ Քանի այն չի լուծվել, մնացած ամեն բան երկրորդային է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել