Ողջ Մնալու Արվեստը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Սիրելի հայրենակիցներ, վերլուծելով վերջին օրերի իրադարձությունները՝ եկանք այն եզրակացության, որ հավատարիմ ենք մնալու մեր սկզբունքներին և չենք մասնակցելու անհատների և կուսակցությունների քաղաքական խաղերին։ ⠀
⠀
Անշուշտ, հիմա մեր երկրում ծանր իրավիճակ է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի իր արժեքները և ճիշտ ընտրություն կատարի՝ շարունակել նախապատրաստվել պատերազմին, որը չի ավարտվում 1994 թվականից, թե՞ անկարգություններ կազմակերպել և բախուներ հրահրել մեր երկրի ներսում։
⠀
«ՈՄԱ» (VOMA) հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է. ⠀
⠀
Մենք շարունակում ենք մեր գործունեությունը։ Պահեստազորայինների և կամավորների նախա/վերապատրաստման գործընթացը նույնպես շարունակվում է:
Եթե ցանկանում եք դառնալ “VOMA” կամավորական լեռնահրաձգային գումարտակի անդամ, ապա մենք Երևանում սպասում ենք ձեզ: ⠀
⠀
Չտրվենք սադրանքներին, չկասկածենք մեր հաղթանակին և, առավել ևս, չկորցնենք մեր՝ դեպի հայ ԶԻՆՎՈՐԸ ունեցած հավատը։
⠀
Եղեք խոհեմ և համախմբված, եթե նույնիսկ տարբեր են ձեր հայացքները: Թշնամին միայն ու միայն ՍՊԱՍՈՒՄ Է մեր ներքին պառակտմանը։ ⠀
⠀
Մանրամասները՝ մեր հասցեում՝
➡️Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ):
➡️Հեռ.՝ 095012397
✊🏻ՈՒԺԵՂ ՀԱՅԵՐ – ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»: