Դատարանից ազատ է արձակվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց: Ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Դատավոր՝ Մանվել Շահվերդյան»,- հայտնել է փաստաբանը:
ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում նրան համակիրները։