«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դուրս է եկել խմբակցությունից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնում է, որ դուրս է գալիս խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ` ես, մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։

Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ`  հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում»:

Նշենք, որ Վարդան Աթաբեկյանի հայրը՝ Նելսոն Աթաբեկյանն ազատամարտիկ է եղել։ Նա արցախյան առաջին պատերազմում զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել