Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը․
«Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հրադադարը կօգնի կանխել մարդկային հետագա կորուստները և հուսով եմ, առաջին քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։
Այժմ բանակցությունները պետք է ապահովեն, որ ցանկացած կարգավորում կայուն լինի»։