Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Հայաստանում Ադրբեջանի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների անունները, գրում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Ուչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը:
«Խնդրում եմ պաշտպանության նախարարին օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին», – ասել է Պուտինը ռազմական խորհրդակցության ժամանակ: