Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին որպես միջնորդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հաղորդում են նախագահականում գտնվող լրագրողները:

«Թրամփը հայտարարեց, որ ինքը ներգրավված է միջնորդության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց չասաց` խոսե՞լ է արդյոք երկրների ղեկավարների հետ, թե ոչ», – հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ուրբաթ օրը գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպում են ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել