Հայրենիքի համար իր կյանք է զոհել տանկիստ Արթուր Նիկողոսյանը

Հայրենիքի համար առաջնագծում իր կյանքն է զոհել Արթուր Նիկողոսյանը։  Նա 29 տարեկան էր, ամուսնացած, ուներ երկու մանկահասակ երեխա՝ տղա և աղջիկ։

Իրավաբան․net-ի հետ զրույցում նրա քույրը՝ Նվարդ Հարությունյանը, նշում է որ Արթուրը զոհվել է իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 15-ին։

«Նա գերազանց ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ Ավագ լեյտենանտ էր, տանկիստ։ Վերջերս, լավ ծառայության համար նրան նույնպես տարել էին Ռուսաստան վերապատրաստվելու։ Արթուրը շատ ազնիվ, համեստ, նվիրված անձնավորություն էր։ Աղջիկը մոտ երկու ամիս առաջ էր ծնվել, իր աղջկան տեսել էր ընդամենը մեկ անգամ»,-նշում է Նվարդ Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել