Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 1186 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 18 663 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:
Կորոնավիրուսը ըստ շրջանների՝
Թբիլիսի — 469
Աջարիա- 360
Իմերեթի — 99
Քվեմո Քարթլի — 78
Շիդա Քարթլի — 15
Սամեգրելո Զեմո Սվանեթի — 73
Կախեթի — 46
Գուրիա — 25
Մցխեթա Մթիանեթի 14
Սամցխե Ջավախեթի 7
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: