Գողությունը կատարել էին այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալվածները

Փետրվարի 25-ին, մարտի 4-ին և մարտի 14-ին Երևան քաղաքի չորս բնակիչներից ոստիկանությունում հաղորդումներ էին ստացվել իրենց բնակարաններից գողություններ (գումար և ոսկյա զարդեր) կատարելու մասին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել են այլ հանցագործություն կատարելու համար մարտի 26-ին ձերբակալված Կ. Ասլանյանը և Ա. Բաղդասարյանը: Ոստիկանության փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել