Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արամ Հակոբյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Արամ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-նշվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ պետի տեղակալի թափուր մնացած պաշտոնը մինչև նշանակումը զբաղեցնում էր Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net